-
09.11.2019|
14:06
«Հրապարակը» գրում է. «Արայիկի հրաժարականի «ավետիսը» ոչ այնքան հակահեղափոխականների մոտ է աժիոտաժ առաջացրել, որքան մեր թիմում», - ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ նկատի ունեք։
-
09.11.2019|
14:05
«Փաստը» գրում է. «Մենք նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին՝ տեղեկացնելով, որ իշխանություններն, ի թիվս այլ տարբերակների, ակտիվորեն քննարկում են նաև Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ վերացնելու հնարավորությունը։
-
09.11.2019|
14:04
Նոյեմբերի 9-ին ավտոճանապարհներն անցանելի են:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
09.11.2019|
14:03
Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին՝ գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Նասդաք» կայքում հրապարակված Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին հոդվածին:
-
09.11.2019|
14:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերին:
-
09.11.2019|
14:02
Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թվին, 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6 տոկոս: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալները:
-
09.11.2019|
14:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը:
-
09.11.2019|
13:45
Մամուլը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի ու կհանդիպի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապին: Նրա մամլո քարտուղարը չի հերքել տեղեկությունը, բայց և ոչինչ չի ասել օրակարգի մասին:
-
09.11.2019|
13:42
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուղեղային մահվան մեջ է՝ ընդգծելով, որ հիմնական պատճառը հիմնական երաշխավորի՝ ԱՄՆ-ի նվազող աջակցությունն է:
-
09.11.2019|
13:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը: Վարչապետը նախ շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել դպրոցի տասնամյա գործունեությանը և միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին: